Logo

Աղբյուր. Դիբալան որոշում է կայացրել իր ապագա ակումբի հարցում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:16 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան, 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հանդիպել է Սիմեոնեի հետ և համաձայնության եկել մադրիդյան թիմ տեղափոխության վերաբերյալ։

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերը», Լոնդոնի «Տոտենհեմը» և ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլո Դիբալան Իտալիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Դիբալան ամռանը կդառնա ազատ գործակալ, եթե մինչև այդ նոր պայմանագիր չկնքի «Յուվենտուսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա