Logo

Աղբյուր. Դիբալան բանակցում է իտալական գրանդի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:45 / 12.04.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է բանակցել Միլանի «Ինտերի» հետ:

Արգենտինացու՝ «ծեր սինյորայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Դիբալան կցանկանար որքան հնարավոր է շուտ ավարտել տեղափոխության համար սկսած բանակցությունները:

Հաղորդվում է նաև, որ «Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է վաճառել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքները, որը վերջերս նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։

Դիբալան միլանյան ակումբում կարող է փոխարինել իր հայրենակցին:

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ, որոնց թվում են անգլիական «Տոտենհեմը» և կատալոնական «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա