Logo

Դիբալան չի կարողացել զսպել արցունքները «Յուվեի» կազմում տնային վերջին խաղից հետո (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:52 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Paulo Dybala

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան չի կարողացել զսպել արցունքներն ակումբի կազմում տնային վերջին հանդիպումից հետո։

Արգենտինացու համար վերջին տնային խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել «Լացիոյի» հետ (2:2): Եզրափակիչ սուլիչի ձայնից հետո Դիբալան, հրաժեշտ տալով ֆուտբոլիստներին ու «Ալյանս» ստադիոնում հավաքված երկրպագուներին, արտասվել է:

Յուվենտուս-ԼացիոՅուվենտուս-Լացիո 2Յուվենտուս-Լացիո 3

Հիշեցնենք՝ Դիբալան «Յուվենտուսում» խաղում է 2015 թվականից։ Այս մրցաշրջանում 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցել է Իտալիայի առաջնության 28 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաուլոն հունիսին կդառնա ազատ գործակալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա