Logo

Աղբյուր. Դիբալան և «Ինտերը» համաձայնության են եկել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:55 / 15.06.2022ՍՊՈՐՏ
Paulo Dybala

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան համաձայնության է եկել Միլանի «Ինտերի» հետ՝ հայտնում է TyC Sports-ը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը կկնքեն քառամյա պայմանագիր, իսկ արգենտինացին տարեկան կստանա մոտավորապես 6 միլիոն եվրո (մինչև 8 մլն եվրո հնարավորությամբ): Հաղորդվում է, որ շուտով Դիբալան բուժզննում կանցնի միլանյան թիմի համար:

Ավելի վաղ «Յուվեն» հայտարարել էր, որ Դիբալայի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի: Դիբալան թուրինյան ակումբում ելույթ էր ունենում 2015 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա