Logo

Դիբալան գաղտնի հանդիպել է ԱՊԼ-ի գրանդ ակումբի ներկայացուցիչների հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:50 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում: The Express-ի տեղեկություններով՝ արգենտինացին գաղտնի հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հատկանշական է, որ ամռանը «կարմիր սատանաների» ղեկը կարող է ստանձնել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը նույնպես բարձր է գնահատում Դիբալայի որակները:

Ընթացիկ մրցաշրջանում «Ծեր սինյորայի» կազմում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա