Logo

Դիբալան հուզիչ տողերով հրաժեշտ է տվել «Յուվենտուսին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:30 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

Պաուլո Դիբալան հրաժեշտ է տվել «Յուվենտուսին»։

«Դժվար է հրաժեշտի հարմար խոսքեր գտնել։ Քանի տարի և որքան էմոցիա... Ես կարծում էի, որ մենք դեռ երկար տարիներ միասին կլինենք, բայց ճակատագիրը մեզ բաժանեց տարբեր ուղիների։ Ես երբեք չեմ մոռանա ոչ մի խաղ և ոչ մի գոլ։

Ես ձեզ հետ մեծացա, սովորեցի, ապրեցի ու երազեցի։ Սրանք կախարդանքի 7 տարիներ էին։ 12 տիտղոս և 115 գոլ, որ մեզանից ոչ ոք չի կարող խլել, երբե՛ք։ Շնորհակալությու՛ն, ինձ ծանր օրերին աջակցելու համար։

Շնորհակալությու՛ն, որ առաջին օրվանից ինձ հետ էիք՝ առաջին մարդուց մինչև վերջին մարդը, երկրպագուներից մինչև այն մարդիկ, որոնք աշխատում են ակումբում, շնորհակալություն մարզիչներին, թիմակիցներիս, աշխատակիցներին ու մենեջերներին։

Այս մարզաշապիկն ու ավագի թևկապը կրելն իմ կյանքի ամենակարևոր պահերն էին։ Հուսով եմ, որ երբևէ ես այն կկարողանամ ցույց տալ երեխաներիս ու թոռներիս։ Վաղն իմ վերջին հանդիպումն է լինելու այս մարզաշապիկով։ Դժվար է պատկերացնել, որ այդ խաղը լինելու է մեր հրաժեշտը։

Հեշտ չի լինելու, բայց ես խաղադաշտ եմ մտնելու ժպիտով ու բարձր գլխով՝ իմանալով, որ ամեն ինչ տվել եմ ձեզ համար»,- գրել է «Յուվենտուսի» հարձակվողն իր ինստագրամյան էջում։

Վաղը՝ մայիսի 16-ին, «Յուվենտուսն» Ա Սերիայի շրջանակում տանը կմրցի «Լացիոյի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա