Logo

Դիբալան վերջնական որոշել է՝ որ ակումբ պետք է տեղափոխվի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան որոշել է գալիք ամռանը տեղափոխվել Միլանի «Ինտեր»:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ արգենտինացի հարձակվողն արդեն մերժել է մի շարք թիմերի առաջարկներ՝ «ներաձուրիների» կազմը համալրելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը մերժել է «Յուվենտուսի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը, քանի որ նրան չեն բավարարել թուրինցիների առաջարկած ֆինանսական պայմանները: Դիբալայի՝ «Յուվենտուսի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Պաուլոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա