Logo

Դիբալան խոսել է իր ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:50 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Paulo Dibala

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան Ֆինալիսիմայում հաղթելուց հետո խոսել է իր ապագայի մասին:

«Ես բավական հանգիստ եմ, մարդիկ կան, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: Իտալիայում ես շատ հարմարավետ եմ զգում:

Ես կցանկանայի խաղալ այլ առաջնություններում, օրինակ՝ Լա լիգայում կամ Պրեմիեր լիգայում, բայց երջանիկ եմ Իտալիայում»,- Դիբալայի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» չի երկարաձգի Դիբալայի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը: Ըստ իտալական հեղինակավոր աղբյուրների՝ Դիբալայի համար պայքարում ֆավորիտ է Միլանի «Ինտերը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա