Logo

Աղբյուր. Դիբալան ընտրություն է կատարել իր ապագա ակումբի հարցում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:49 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան համաձայնել է տեղափոխվել Միլանի «Ինտեր»՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը բանակցություններ է վարել հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Արգենտինացին ամռանը 4 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Իտալական պարբերականի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 28-ամյա հարձակվողին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 6-7 միլիոն եվրո աշխատավարձով: Պաուլո Դիբալան դժգոհ է մնացել այս առաջարկից և որոշել է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո:

Դիբալայի՝ «Յուվեի» հետ պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է 7 ակումբ:

Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա թուրինյան գրանդ է տեղափոխվել 2015 թվականին «Պալերմոյից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա