Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
90 min-ի հաղորդմամբ՝ կողմերին մեկ քայլ է բաժանում վերջնական համաձայնության գալուց: Սպասվում է, որ Դիբալան և միլանյան գրանդը 4 տարվա համաձայնագիր ստորագրեն:
Ավելի վաղ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել էր, որ Դիբալայի տրանսֆերի հարցով դեռևս ոչինչ որոշված չէ:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը 2015 թվականից խաղում էր «Յուվենտուսում»: