Logo

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 04.12.2020Արվեստանոց
ալմօօօ min - «Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

«Ձայն մարդկայինը» (The Human voiceիսպանացի վարպետ Պեդրո Ալմոդովարի առաջին անգլալեզու աշխատանքն է, որը դեկտեմբերի 3-ից մտել է ԱՊՀ երկրների կինովարձույթ՝ այդ թվում նաև Հայաստան։ Կարճամետրաժ ֆիլմն ազատորեն հիմնվել է սյուրռեալիստ Ժան Կոկտոյի համանուն մեկ ակտանոց պիեսի վրա և իր համաշխարհային պրեմիերան ունեցել ընդամենը 3 ամիս առաջ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ռեժիսորի և մեր օրերի ամենաինքնատիպ և անկրկնելի արտաքինով դերասանուհիներից մեկի՝ Թիլդա Սուինթոնի թարմագույն ֆիլմն այնքան շքեղ է, գեղագիտական և կլանող, որ չնայած պաշտպանիչ դիմակների առկայությանը՝ իտալական Բիեննալեի ժամանակ դահլիճում նստած հանդիսատեսը դիտել է այն բերանը բաց։ Հիմա էլ մեր՝ հայաստանյան հանդիսատեսի հերթն է։

275B0BC0 DC72 4C32 8AB2 1D877B565B95 960x540 - «Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

 

 

 

Բարոկկոաոճ շքեղ կարմիր զգեստով կինը (Թիլդա Սուինթոն) քայլում է մոխրագույն պատի ֆոնին, թաքնվում կիսափաթանցիկ շիրմայի ետևում։ Վառ և գույնզգույն շինարարական գործիքներից բառեր կազմող տառերը ազդարարում են ֆիլմի մեկնարկը. Ալմոդովարի էքսպերիմենտալ ճամփորդությունը սկսված է։ Վառ կապույտ կոստյումով և շիկակարմիր կարճ մազերով նույն կինը՝ շունն ու շան վզափոկը ձեռքին, մտնում է շինարարական խանութ՝ կացին գնելու։ Գնումից հետո տուն վերադառնալուն պես շունը սկսում է հոտոտել միջանցքում դրված ճամպրուկները, վնգստալ, վազել դեպի մահճակալին խնամքով դրված կոստյումը։ Կինն անցնում է կենցաղային գործերին՝ մեխանիկորեն, առանց հստակ նպատակի, հետո վերցնում է կացինն ու սկսում հարվածել կոստյումին։ Արդյունքում ոչինչ էլ չի մասնատվում, իսկ կինը մի բուռ հաբեր է ընդունում՝ որպեսզի մոռացվի քնի մեջ։ Երբ զարթնում է՝ զանգում է տղամարդը, և իրենք սկսում են երկար խոսել՝ իրենց և իրենց բաժանման մասին։

6CAB0DBE 4AA3 4CA0 83B9 2301650EB848 - «Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Խուսափելով ֆիլմի հետագա զարգացումից և վերջաբանից, պետք է կենտրոնանալ պատմության դեկորատիվ՝ վիզուալ մասի վրա, որն այստեղ խաղում է առանձնահատուկ, գլխավոր դերասանուհուն հավասար դեր, բացի այդ նաև հարկ է նշել, որ 30 րոպեանոց կարճամետրաժից անմիջապես հետո հանդիսատեսին սպասվում է Zoom-ի ձևաչափով հարցպատասխան, որտեղ Ալմոդովարն ու Սիունթոնը պատասխանում են լրագրողի հարցերին, պատմում ֆիլմի ստեղծման ընթացքը։ Ալմոդովարը դեռևս 85-ին անդրադարձել է այս պիեսին՝ երբ ստեղծում էր իր «Ցանկության օրենքը» (La ley del deseo), որտեղ Կառմեն Մաուրայի հերոսուհին կրկին անձնական խնդիրներով և կոտրված սրտով դերասանուհի է, ինչպես որ Սուինթոնինը։ Սակայն անցել է 30-ից ավել տարի և վարպետի իսպանական կիտչն ու ավանգարդիզմը հղկվել է, դարձել մաշկ, որի մեջ ապրում են նրա դերասանները՝ կոմպոզիտոր Ալբերտո Իգլեիասի հայտնի հնչյունների ներքո։ Ժամանակի սղության և էքսպերիմենտալ ոգու կանոններին մինչև վերջ հավատարիմ մնալու նպատակով՝ Ալմոդովարը նոր կարճամետրաժում օգտագործում է իր նախորդ ֆիլմերի երաժշտությունը։ Հնարավորինս անցնցում կամուրջը, որը տեղափոխում է ռեժիսորի իսպանալեզու աշխարհը մեկ այլ՝ ավելի լայն, փորձագիտական հարթություն, հիմնված է առաջին հերթին այն բոլոր դեկորատիվ աղյուսների վրա, որտեղ շարվում են ալմոդովարական աշխարհի կանանց և տղամարդկանց փխրուն հոգիներն ու ճղաձգված նյարդերը։ Սիունթոնի հերոսուհին գտվնում է դեկորատիվ տեռարիումի մեջ, ինչը տեսնում ենք վերևի կադրերի շնորհիվ՝ այն մերկացնում է անհարկ պավիլյոնը, որի պատերի մեջ բանտարկված է հերոսուհու հաշմանդամ ոգին։ Սակայն ի տարբերություն ֆրանսիացի դասականի բնօրինակի՝ Ալմոդովարի ստեղծագործության պարագայում անզորության, հուսահատության և անելանելիության կոկտեյլում խորտակվող կինը չի համակերպվում իրողության հետ և պատրաստ է բողոքարկման՝ լքված, սակայն զինված և վճռական։

E76FBCF1 C45A 422A 981B 292A68D1DBBE 960x514 - «Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Իսպանական ելևեջների, բեմազարդերի, կիրքի, մելանխոլիայի, տարփանքի և էլեգանտ վուլգարիզմի արանքում Ալմոդովարը համադրում է գունապնակի բոլոր երանգները և ամփոփում դրանք ֆինալային՝ ծայրահեղ ակորդով։ Երբեմն հանապազորդվելու համարպետք է վերածնվել, ինչպես ֆենիքսը։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա