Logo

Ձեռքով գոլ խփել և մնալ անպատիժ. «Միլանի» հարձակվողը չի որակազրկվի (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.01.2018ՍՊՈՐՏ
MMI2 9 - Ձեռքով գոլ խփել և մնալ անպատիժ. «Միլանի» հարձակվողը չի որակազրկվի (տեսանյութ)

Ըստ իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Միլանի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն չի պատժվի Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի «Լացիոյի» հետ մրցավեճում (2-1) ձեռքի օգնությամբ գոլի հեղինակ դառնալու համար:

Հաղորդվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չորակազրկել Կուտրոնեին: Կազմակերպությունը կարծում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը ոչ միտումնավոր կերպով է ձեռքով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Կուտրոնեն այս մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 10 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: «Միլանն» Ա Սերիայի 22 տուրից հետո ընթանում է 7-րդ հորիզոնականում վաստակած 34 միավորով: Առաջատարը «Նապոլին» է, որի ակտիվում գրանցված է 57 միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա