Logo

ԵԱ. 5-րդ մրցումային օրը Հայաստանը կներկայացնի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը

12:31 / 19.04.2023Ծանրամարտ
null

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը:

Եվրոպայի գործող չեմպիոնի երկամարտի նախնական հայտը 350 կգ է։ 81 կգ քաշայինների A խմբի պայքարը կսկսի ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն 2 մեդալ է նվաճել երկամարտում: Երկրորդ մրցումային օրը բրոնզե մեդալակիր է դարձել Իզաբելա Յալյանը (55 կգ), իսկ ապրիլի 17-ին Եվրոպայի չեմպիոն է հռչակվել  Գոռ Սահակյանը (67 կգ):

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա