Logo

Ադրբեջանի հավաքականը Երևան կժամանի 4 ծանրորդով

14:04 / 12.04.2023Ծանրամարտ
null

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հաստատվել է, հայտնում է Report-ը:

Ադրբեջանի հավաքականը ներկայացված կլինի 4 մարզիկով: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի Մ23 չեմպիոն Իսա Ռուստամովը (67 կգ), Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուկուրլուն (102 կգ), իսկ կանանց մրցաշարին կմասնակցի միայն Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 15-ին և կավարտվի ապրիլի 23-ին:

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա