Logo

ԵԱ. Դանիելյանն ու Սարգսյանը մեկ միավոր են զիջում առաջատարներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:01 / 28.03.2023Շախմատ
Էլինա Դանիելյան-Աննա Սարգսյան

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում կայացան նախավերջին՝ 10-րդ տուրի մրցախաղերը: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց պարտիաներն անցկացրին սև խաղաքարերով:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեն Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, որոնք վաստակել են 7-ական միավոր: Էլինան 59-րդ քայլին պարտության մատնեց ուկրաինացի Իննա Գապոնենկոյին, իսկ Աննան ուկրաինացի մեկ այլ շախմատիստուհու՝ Նատալիա Բուկսայի հետ 39-րդ քայլին հաշտություն կնքեց: 

Վերջին տուրից առաջ Դանիելյանն ու Սարգսյանը մեկ միավորով են հետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող վրացի Մերի Արաբիձեից և լեհ Օլիվիա Կյոլբասայից:

Լիլիթ Մկրտչյանը 29-րդ քայլին հաղթեց սերբ Իրինա Չելուշկինային ու վաստակեց 6,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Մարիամ Մկրտչյանը, որը 52-րդ քայլին պարտության մատնեց ադրբեջանցի Գունայ Մամազադային:

Տուրն անհաջող էր Սուսաննա Գաբոյանի և Պոլինա Կոբակի համար, որոնք պարտվեցին համապատասխանաբար գերմանացի Լառա Շուլզեին ու խորվաթ Տիհանա Իվեկովիչին: Գաբոյանը վաստակել է 5 միավոր, Պոլակը՝ 4:

Մարտի 29-ին կայանալիք 11-րդ տուրի մրցախաղերով Եվրոպայի առաջնությունը կավարտվի: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա