Logo

ԵԱ. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կես միավոր են զիջում առաջատարներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:21 / 20.03.2023Շախմատ
Էլինա Դանիելյան-Լիլիթ Մկրտչյան

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնության 3-րդ տուրն անհաջող էր առաջատարների շարքում գտնվող Մարիամ Մկրտչյանի համար, որը 2 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց՝ սպիտակներով 31-րդ քայլին զիջելով Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայային:

Հայ շախմատիստուհիներից չորսը հաղթեցին: Էլինա Դանիելյանը սպիտակներով 44-րդ քայլին հաղթեց բուլղարացի Բելոսլավա Կրաստևային, Լիլիթ Մկրտչյանը կրկին սպիտակներով 26-րդ քայլին պարտության մատնեց ռումինացի Միհայելա Սանդուին: Էլինան ու Լիլիթը վաստակել են 2,5-ական միավոր և առաջատարներին հետապնդողների թվում են:

Պոլինա Կոբակը սպիտակներով 42-րդ քայլին պարտության մատնեց ադրբեջանցի Թուրկան Մամեդյարովային: Սուսաննա Գաբոյանն առաջին հաղթանակը տարավ՝ սևերով 54-րդ քայլին առավելության հասնելով մակեդոնացի Կատերինա Պետրովսկայի նկատմամբ:

Պոլինա Կոբակն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 2-ական միավոր, Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանն ունեն 1,5-ական միավոր: Աննան սևերով 27-րդ քայլին հաշտություն կնքեց վրացի Լիլե Կորիձեի հետ:

Մարտի 21-ին կկայանան 4-րդ տուրի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա