Logo

ԵԱ. Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.04.2021ՍՊՈՐՏ
Gor Minasyan european weightlifting championships 4 - ԵԱ. Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե

Մոսկվայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը գերծանր քաշային կարգում հարթակ դուրս եկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե:

Պոկում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 216 կգ(2-րդ արդյունքը), իսկ Լալայանը՝ 205 կգ(3-րդ արդյունքը):

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 248 կգ, իսկ Լալայանը՝ 240 կգ: Երկամարտում Մինասյանը գրանցեց 464 կգ արդյունք, Լալայանը՝ 445 կգ:

Ոսկե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոն Լաշա Տալախաձեն՝ երկամարտում գրանցելով 485 կգ արդյունք:

Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանն (81 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա