Logo

ԵԱ. Գոռ Մինասյանը նվաճեց փոքր արծաթե, Վարազդատ Լալայանը՝ փոքր բրոնզե մեդալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.04.2021ՍՊՈՐՏ
Gor Minasyan european weightlifting champioships 3 1 - ԵԱ. Գոռ Մինասյանը նվաճեց փոքր արծաթե, Վարազդատ Լալայանը՝ փոքր բրոնզե մեդալ

Մոսկվայում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

109+ կգ քաշային կարգում մրցահարթակ են դուրս եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Պոկում վարժությունում Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Լալայանը՝ բրոնզե: Նրանք համապատասխանաբար բարձրացրին 216 կգ և 205 կգ:

Ոսկե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Լաշա Տալախաձեն՝ գլխավերևում պահած 222 կգ-ով սահմանելով նոր ռեկորդ:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա