Logo

ԵԱ. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:53 / 04.03.2023Շախմատ
null

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի մրցախաղերը: 

Մրցաշարը հաղթանակով սկսած Հայաստանի 8 շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը կրկին հաղթեցին:

Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 56-րդ քայլին պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցիչ Յաիր Պարխովին: Շանթ Սարգսյանը սևերով առավելության հասավ իսրայելցի մեկ այլ շախմատիստ Էյթան Ռոզենի նկատմամբ, իսկ Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով հաղթեց նիդերլանդցի Էլայն Ռոբերսին:

Գաբրիելը, Շանթն ու Մամիկոնը 2-ական միավորով առաջատարների խմբում են:

Առաջին հաղթանակները տարան Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Վահե Դանիելյանը:

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Ռեյներ Կաստելանոսի հետ, Մանուել Պետրոսյանն էլ միավորը կիսեց ռումինացի Սամուել-Տիմոֆեյ Գիմպուի հետ պարտիայում: Մրցակիցների հետ հաշտություն կնքեցին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արմեն Բարսեղյանն ու Էմին Օհանյանը:  

Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրեց Ալեքս Սահակյանը: Այդ պարտությունը նրա համար առաջինն էր մրցաշարում: 

Մարտի 5-ին կկայանա Եվրոպայի առաջնության 3-րդ տուրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա