Logo

ԵԱ. Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.04.2021ՍՊՈՐՏ
Samvel Gasparyan european weightlifting championships 5 - ԵԱ. Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը

Մոսկվայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 8(2-2-4) մեդալ՝ ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

6 մեդալով առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, քանի որ նվաճել է 4 ոսկե մեդալ:

Հատկանշական է, որ վաստակած մեդալների քանակով Հայաստանի հավաքականը զիջում է միայն Ռուսաստանի հավաքականին, որն 9 մեդալ է նաճել:

Մեդալային հաշվարկը

1. Ուկրաինա – 6 (4-1-1)
2. Բուլղարիա – 7 (3-3-1)
3. Հայաստան – 8 (2-2-4)
4. Վրաստան – 4 (2-2-0)
5. Ռումինիա – 5 (2-1-2)
6. Մեծ Բրիտանիա – 3 (2-1-0)
7. Թուրքիա – 5 (2-0-3)
8. Ռուսաստան – 9 (1-4-4)
9. Իտալիա – 3 (1-2-0)
10. Ադրբեջան – 2 (1-0-1)

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ են նվաճել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանն (81 կգ) ու Վարազդատ Լալայանն արժանացել են բրոնզե մեդալների:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա