Logo

ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչները չեն հաղթահարել որակավորման փուլը

17:51 / 03.03.2023Աթլետիկա
null

Հայաստանի առաջատար եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը չեն կարողացել հաղթահարել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող աթլետիկայի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը և դուրս են մնացել պայքարից:

ՀԱՕԿ լրատվականը hաղորդում է, որ կապանցի աթլետները վնասվածքով են մասնակցել որակավորման փուլի մրցմանը: Նրանք կվերադառնան հայրենիք և կպատրաստվեն մայիսին նախատեսված աթլետիկայի Հայաստանի առաջնությանը:

Մրցավար էր մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

ԵԱ-ին մասնակցում են 47 երկրի 593 մարզիկ-մարզուհիներ, որոնք ելույթ են ունենում 26 մրցաձևերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա