Logo

ԵԱ․ Հայաստանը մրցումային վերջին օրն ունի 3 ներկայացուցիչ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.04.2021ՍՊՈՐՏ
Gor Minasyan european weightlifting championships 2 1 - ԵԱ․ Հայաստանը մրցումային վերջին օրն ունի 3 ներկայացուցիչ

Մոսկվայում այսօր կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ են մտնելու Հայաստանի 3 ներկայացուցիչներ:

Ելույթ կունենա Արփինե Դալալյանը (87+ կգ): Մրցումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 13:53-ին:

Հետագայում հարթակը տրամադրվելու է գերծանր քաշային ծանրորդներին (109+ կգ): Հանդես են գալու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը: Նրանք ելույթ կունենան Երևանի ժամանակով 16:53-ից:

Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանն (81 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի երիտասարդական ռեկորդակիր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա