Logo

ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

12:42 / 14.04.2023Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է թիմի կազմը Եվրոպայի առաջնության համար, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

  • 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան
  • 60 կգ՝ Գևորգ Ղարիբյան
  • 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան
  • 67 կգ՝ Սլավիկ Գալստյան
  • 72 կգ՝ Շանթ Խաչատրյան
  • 77 կգ՝ Մալխաս Ամոյան
  • 82 կգ՝ Սամվել Գրիգորյան
  • 87 կգ՝ Վիգեն Նազարյան
  • 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան
  • 130 կգ՝ Դավիթ Օվասապյան

Երեք տարի անց Եվրոպայի առաջնությանը կրկին կմասնակցի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:

ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա