Logo

ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանի արդյունքը

15:31 / 23.04.2023Ծանրամարտ
null

Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Ջուլիետա Ավանեսյանը:

Կանանց +87 կգ քաշայիների A խմբում Ավանեսյանը երկամարտի 221 կգ (95+116) արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 90 և 95 կգ, սակայն ձախողեց երրորդ մոտեցումը (97 կգ):

Հրում վարժությունում հայ մարզուհին հաջողությամբ գլխավերևում պահեց 110 և 116 կգ կշռող ծանրաձողերը, սակայն երրորդ մոտեցումը (119 կգ) անհաջող էր:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբլը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը զբաղեցրեց երկրորդ տեղը (252 կգ), իսկ ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը երրորդն էր (244կգ):

Կանանց Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները եվրոպական ստուգատեսում:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս պահի դրությամբ նվաճել է 11 մեդալ՝ չորս ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե, և առաջատար է մեդալային հաշվարկում: 

Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ)Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ):

Տաթև Հակոբյանը (76 կգ)Անդրանիկ Կարապետյանը  (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարձել են արծաթեմեդալակիր, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)Պետրոս Պետրոսյանը (109 կգ)Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա