Logo

ԵԱ. Կարեն Ավագյանը փոքր ոսկե մեդալ է նվաճում, Կարապետյանը՝ փոքր բրոնզե (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 08.04.2021Ծանրամարտ
bandicam 2021 04 08 18 45 38 831 - ԵԱ. Կարեն Ավագյանը փոքր ոսկե մեդալ է նվաճում, Կարապետյանը՝ փոքր բրոնզե (տեսանյութ)

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացքի մեջ է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ են մտել մինչև 89 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում են Անդրանիկ Կարապետյանը ու Կարեն Ավագյանը:

Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց Կարեն Ավագյանը, որը հաջորդաբար գլխավերևում պահեց 165 կգ, 170 կգ ու 175 կգ կշռող ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:

Անդրանիկ Կարապետյանն էլ 170 կգ արդյունքով արժանացավ փոքր բրոնզե մեդալի՝ ընդամենը մեկ կիլոգրամով զիջելով 2-րդ հորիզոնականը զբաղեցրած վրացի մարզիկին:

Քիչ անց մարզիկները կսկսեն պայքարը հրում վարժությունում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա