Logo

ԵԱ Մ22. Հայաստանի 2 ներկայացուցիչներ կպայքարեն ոսկե մեդալի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.06.2021ՍՊՈՐՏ
203691572 884245668831857 8112270871111972197 n - ԵԱ Մ22. Հայաստանի 2 ներկայացուցիչներ կպայքարեն ոսկե մեդալի համար

Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում այսօր կկայանան բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։

Ոսկե մեդալի ու չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն 56 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։ Եզրափակիչները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին։ Բազեյանի մրցակիցը կլինի իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնը, իսկ Հոկոբյանը կմրցի ռուս Նիկիտա Վորոնյովի հետ։ Հայ մարզիկների հետ մրցավայրում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Հայ բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա