Logo

ԵԱ. Մարիամ Մկրտչյանն առաջատարների շարքում է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:30 / 19.03.2023Շախմատ
Մարիամ Մկրտչյան-2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում կայացան երկրորդ տուրի մրցախաղերը: 

Առաջնությունը հաղթանակով սկսած երեք հայ շախմատիստուհիներից միայն Մարիամ Մկրտչյանը հաջողության հասավ՝ սպիտակներով 42-րդ քայլին պարտության մատնելով ուկրաինացի Իրինա Պետրովային: Լիլիթ Մկրտչյանը սևերով արդեն 17-րդ քայլին հաշտություն կնքեց բուլղարացի Վիկտորիա Ռադևայի հետ, իսկ Պոլինա Կոբակը սևերով 42-րդ քայլին պարտվեց իսպանացի Մարթա Գարսիային:  

Առաջնությունը պարտությամբ սկսած Աննա Սարգսյանը սպիտակներով 33-րդ քայլին հաղթեց վրացի Նիա Դոնղվանիին: Առաջին հաղթանակը տարավ նաև Էլինա Դանիելյանը, որը սևերով 53-րդ քայլին առավելության հասավ ավստրիացի Անիկա Ֆրևիսի նկատմամբ: Իսկ Սուսաննա Գաբոյանն առաջին պարտությունը կրեց՝ սպիտակներով 42-րդ քայլին զրջելով էստոնացի Մայ Նարվային: 

2 տուրից հետո Մարիամ Մկրտչյանը նույնքան միավորով առաջատարների շարքում է: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը վաստակել են 1,5-ական միավոր: Աննա Սարգսյանի և Պոլինա Կոբակի հաշվին մեկական միավոր է գրանցված, Սուսաննա Գաբոյանն ունի կես միավոր:

Մարտի 20-ին կկայանան 3-րդ տուրի պարտիաները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա