Logo

ԵԱ. 6-րդ օրը մրցահարթակ դուրս կգա երեք հայ ծանրորդ

09:22 / 20.04.2023Ծանրամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը հարթակ դուրս կգա երեք հայ ծանրորդ:

Առաջինը պայքարը կսկսի 2016թ․ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ): Այս քաշային կարգում նախնական պատվերներով Կարապետյանից բարձր քաշեր պատվիրել են միայն աշխարհի չեմպիոն, բուլղարացի Կառլոս Նասարն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իտալացի Անտոնիո Պիցոլատոն: Մրցումը կմեկնարկի ժամը 17:30-ին:

Ժամը 20:00-ից հարթակ դուրս կգան 76 կգ քաշային կանայք: Հայաստանը կներկայացնեն Տաթև Հակոբյանն ու Էմմա Պողոսյանը: Նախնական պատվերներով Հակոբյանը կփորձի չեմպիոնության համար պայքարել ֆրանսուհի Մարիե Ֆեղուեի հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Մրցումային երկրորդ օրը Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ օրը Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա