Logo

ԵԱ. Աննա Այվազյանը՝ արծաթե մեդալակիր, Նանե Հակոբյանը՝ բրոնզե

18:16 / 21.04.2023Սամբո
null

Իսրայելում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը պայքարի մեջ են մտել երիտասարդները (18-20 տարեկան):

Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից, իսկ կանայք հայրենիք կվերադառնան մեդալներով: Աննա Այվազյանը (50 կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ Նանե Հակոբյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ մեծահասակների ԵԱ-ում մարտական սամբոյի մրցաշարում ոսկե մեդալ էր նվաճել Արման Ավանեսյանը (98 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) դարձել էր փոխչեմպիոն, Տիգրան Կիրակոսյանը (58 կգ) մարզական սամբոյի մրցաշարում դարձել էր բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արսեն Խանջյանը, բրոնզե մեդալակիր էին դարձել Նարեկ Դալլաքյանը (64 կգ) և Բորիս Շատվերյանը (79 կգ), իսկ Մխիթար Մխիթարյանը (58 կգ) երրորդ տեղն էր գրավել մարտական սամբոյի մրցաշարում։

Ապրիլի 22-ին մրցասպարեզ կմտնեն դեռահասները, 23-ին՝ պատանիները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա