Logo

ԵԱ. Նազիկ Ավդալյանը մրցավարների թվում է

12:16 / 12.04.2023Ծանրամարտ
null

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք Եվրոպայի առաջնության մրցավարական անձնակազմը:

Մրցավարների թվում է ընդգրկվել է ծանրամարտի կանանց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

ԵԱ-ի տեխնիկական պաշտոնյաների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Չոբանյանը և Արայիկ Ալավերդյանը, որը ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին է։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Սիմոն Մարտիրոսյան. Վելերի և Չիգիշևի օրինակով. ինչպես վերակենդանացնել կարիերան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա