Logo

ԵԱ. Պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները

09:25 / 21.04.2023Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 21-ին կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

10 ըմբիշով Զագրեբ մեկնած Հայաստանի հավաքականից առաջին օրը մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից՝ մրցելով թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ:

Հրաչյա Պողոսյանը նույնպես կմեկնարկի քառորդ եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի ավստրիացի Ակեր Շմիդի և խորվաթ Իվան Լիզատովիչի գոտեմարտի հաղթողի հետ:

Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակիչում կմրցի խորվաթ Անտոնիո Կամենյասևիչի և շվեդ Պերա Ալբինայի գոտեմարտի հաղթողի հետ:

Վիգեն Նազարյանը որակավորման փուլում կգոտեմարտի լեհ Արկադիուշ Կուլինիչի հետ:

Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել գերմանացի Ֆրանց Ռիհտերի արգելքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու 2 ոսկե մեդալով թիմային հաշվարկում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), իսկ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա