Logo

ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

21:44 / 19.04.2023Ծանրամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ երրորդ մեդալակիրը:

Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) երկամարտի 337 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 150 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ չֆիքսեց 156 կգ։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը չորրորդն էր:

Հրում վարժությունում Հարությունյանը հաջող կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով 183 և 187 կգ: Երրորդ մոտեցմամբ նա չկարողացավ հրել 190 կգ: Հրում վարժությունում Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր: 

Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Ռեյես Մարտինեսը, որը երկամարտում գրանցեց 343 կգ (155+188) արդյունք: Երկրորդ տեղը գրանցած թուրք Բատու Յեկսելի երկամարտի արդյունքը 339 կգ էր (152+187)։ 

Երկամարտի 326 կգ արդյունքով չորրորդ տեղը զբաղեցրեց Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ Հմայակ Միսակյանը, որը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերի ընթացքում Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները

Երևանյան ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա