Logo

ԵԱ․ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը

10:10 / 04.04.2023Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 11-ից 16-ը կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։ Թիմի մարզիչներն են Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյան, իսկ Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը կլինեն ԵԱ-ի մրցավարների թվում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անթալիայում անցկացվել էր նաև սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճել էր երկու ոսկե ու մեկ արծաթե մեդալ։ Համլետ Մանուկյանը չեմպիոն էր դարձել նժույգ թափեր ու օղակների վարժություններում։ Մամիկոն Խաչատրյանը երկրորդ տեղն էր գրավել նժույգ թափերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա