Logo

Էդ Շիրանի ու Քորթնի Քոքսի պարը զվարճացրել է բոլորին

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 01.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
51ca0d616185482e789d37be3241c5c6 ce 613x383x33x0 cropped 960x600 - Էդ Շիրանի ու Քորթնի Քոքսի պարը զվարճացրել է բոլորին

Երգիչ Էդ Շիրանը և «Friends»-ի աստղ Քորթնի Քոքսը վերստեղծել են հայտնի սիթքոմի պարը, որը 6-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում կատարում են Մոնիկան և նրա եղբայր Ռոսը (Դևիդ Շվիմերը)՝ ամանորյա շոուում:

Instagram-ում տեղադրված տեսանյութում Շիրանն ու Քոքսը կրկնում են պարի զվարճալի շարժումները: Երգիչն ու դերասանուհին պարել են ուշ երեկոյան՝ ինչ-որ դաշտում, ինչի ադյունքում ցուցադրությունն ավելի զվարճալի է ստացվել:

202105311831372dd350442c 960x533 - Էդ Շիրանի ու Քորթնի Քոքսի պարը զվարճացրել է բոլորին

Մի քանի ժամվա ընթացքում հոլովակը հավաքել է ավելի քան 6 միլիոն դիտում և հազարավոր դրական մեկնաբանություններ:

«Զվարճալի է և բնական», «Գերազանց է», «Այս տեսանյութն այժմ իմ ֆավորիտն է ինտերնետում», «Լավագույնը», — գրել են օգտատերերը:

 

View this post on Instagram

 

A post shared by Ed Sheeran (@teddysphotos)


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա