Logo

Էդեգորը՝ «Ռեալից» հեռանալու մասին. «Արսենալն» իդեալական ակումբ է ինձ համար»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.12.2021ՍՊՈՐՏ
Մարտին Էդեգոր

Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանին Մադրիդի «Ռեալից» «Արսենալ» տեղափոխության մասին:

«Զգում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ հատկապես հաշվի առնելով այն, թե ինչպես էին իրադարձությունները «Ռեալում»: Ես ակումբի հետ պայմանագիր էի կնքել, երբ 16 տարեկան էի, ու առաջ նայելու ճիշտ ժամանակն էր:

Հավատացած էի, որ «Արսենալն» իդեալական ակումբ է ինձ համար»,- Marca-ն մեջբերում է նորվեգացու խոսքը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում է անցկացնելու Մարտին Էդեգորի թիմի՝ Նորվեգիայի ընտրանու հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա