Logo

Էդեն և Տորգան Ազար եղբայրները կարող են միավորվել մեկ ակումբում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.12.2017ՍՊՈՐՏ
Bildschirmfoto 2015 05 07 um 16.11.17 - Էդեն և Տորգան Ազար եղբայրները կարող են միավորվել մեկ ակումբում

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտորում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարին վերադարձնելու շուրջ: Այս մասին հաղորդում է Bild պարբերականը:

«Ազնվականների» կիսապաշտպան Էդեն Ազարի եղբայրը 2012-2015թթ. արդեն պաշտպանել է «Չելսիի» մարզական պատիվը: Անգլիական ակումբում տպավորված են Տորգանի առաջընթացով և ցանկանում են տրանսֆերը ձևակերպել այս մրցաշրջանի ավարտից հետո:

Ազարի գործող պայմանագրի ժամկետն իր ակումբի հետ լրանում է 2019թ. ամռանը: Տորգանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա