Logo

Ծնունդ. Էդգար Պոն և իր տարօրինակությունները

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 19.01.2022ՍՊՈՐՏ

Ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի ստեղծագործության իռացիոնալությունն ու միստիկան արժեւորում էին նեոռոմանտիկ գրականությունը։ Ֆրանսիացի և ռուս սիմվոլիստ բանաստեղծները նրան համարում էին իրենց ուսուցիչը։ Պոյի պատմությունները զգալի ազդեցություն են թողել նաև դասական գրողների վրա՝ Դոյլ, Սթիվենսոն, Չեստերթոն, Ժյուլ Վեռն և Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտ:

Սակայն գրողի կենսագրությունը երբեմն չէր զիջում իր պատմվածքներին։

Այսօր ամենատարօրինակ ու առեղծվածային ամերիկացի գրողի ծննդյան օրն է: Փաստեր հայտնի գրողի մասին․

  • Երիտասարդ ու գեղեցիկ կանանց մահը պոետիկ էր համարում

Էդգար Ալան Պոյի պատմվածքներում երիտասարդ կանայք մահանում են նախանձելի օրինաչափությամբ։ Գրողը շուտ է որբացել, նրա մայրը՝ դերասանուհի Էլիզաբեթ Առնոլդ Հոփքինս Պոն մահացել է տուբերկուլյոզից 24 տարեկանում: Թերևս հենց այս ողբերգությունն էր, որ հիմք է հանդիսացել ապագա գրողի ստեղծագործության մահվան շարժառիթին։ Այս թեմայով իր հետաքրքրության մասին Պոն մի անգամ խոստովանել է «Ստեղծագործության փիլիսոփայությունը» էսսեում։ Ճակատագրի չար հեգնանքով գրողի կինը՝ Վիրջինիան մահացել է նույն տարիքում և նույն հիվանդությունից, որից հետո նա սկսել է նկատելիորեն ավելի քիչ դիմել այս շարժառիթին:

  • Սիրում էր մոլորեցնել հանդիսատեսին

Էդգար Ալան Պոն կեղծիքների արքան է. Եվ քանի որ իր պատմվածքներում, հեքիաթներում նա մեծ ուշադրություն էր դարձնում տեխնիկական մանրամասներին, ընթերցողները նրան անվերապահորեն հավատում էին։

Գրողը հրապարակել է իր գեղարվեստական ​​պատմվածքներից մեկը, որի սյուժեն առաջարկել է նրան այն ժամանակ հայտնի օդաչու Ջոն Ուայզը, կանչող վերնագրով, ճիշտ վայրում՝ ներկայացնելով բազմաթիվ հավաստի մանրամասներ: Այսպես էլ The New York Sun թերթի Breaking News բաժնում տպագրվել է The Balloon Hoax  վեպը։

  • Չէր կարողանում հաղթահարել թուլությունները

Մոր մահից հետո ապագա գրողը մեծացել է Ռիչմոնդի հարուստ վաճառականների՝ Ալլանների տանը։ Տղան երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել։ Այնուամենայնիվ, Վիրջինիայի համալսարան ընդունվելուց հետո, որտեղ Պոն կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և խաղաքարտերից, խորթ հոր հետ հարաբերությունները վատացել են։ Ընտանեկան մի շարք խոշոր սկանդալներից հետո Ջոն Ալանը զրկել է ժառանգությունից իր որդեգրած որդուն: Կենսագիրները կարծում են, որ Metzengerstein պատմվածքը, որտեղ հերոսը սպանում է իր թշնամուն՝ Berlifitsing ընտանիքի պատրիարքին, փորձ էր վրեժ լուծելու խորթ հոր սառնության համար:

Ալկոհոլից կախվածության և հաճախակի ընկճվածության պատճառով նա մի քանի անգամ հեռացվել է գրական խոշոր ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Վարկածներից մեկի համաձայն՝ խումարությունը (հարբածություն) խանգարել է նրան հանդիպել նախագահ Թայլերի որդու հետ, որը պետք է աշխատեր գրողի հետ։ Ինքը՝ Պոն, այս թյուրիմացությունը վերագրել է իր հիվանդությանը։

Ալան Պոն կնոջ՝ Վիրջինիայի հետ

  • Էդգար Ալան Պոյի առաջին հրատարակությունը բանաստեղծությունների ժողովածու էր, որը կոչվում էր Tamerlane և այլ բանաստեղծություններ։ Գիրքը բաղկացած էր 40 էջից։ Ընդհանուր առմամբ տպագրվել է 50 օրինակ։

  • Ժյուլ Վեռնը և Հովարդ Լավկրաֆտը Էդգար Ալան Պոյին անվանել են մի քանի նոր գրական ժանրերի հիմնադիր:

  • Ամբողջ կյանքի ընթացքում գրողը փորձել է իր գոյությունն ապահովել միայն գրական գործունեությամբ։ Այդ իսկ պատճառով միշտ փողի հետ կապված խնդիրներ է ունեցել։

  • Պոյի ստեղծագործությունների մեծ մասը պատմվածքներ են: Կան նաև բանաստեղծություններ և պիեսներ։ Բայց գրել է միայն մեկ վեպ՝ The Narrative of Arthur Gordon Pym of Nantucket («Արթուր Գորդոն Փիմի արկածների հեքիաթը»)։

  • Էդգար Ալան Պոյի միակ թանգարանը գտնվում է ԱՄՆ-ում, Վիրջինիա, Ռիչմոնդ։

  • 27 տարեկանում ամուսնացել է իր զարմուհու՝ Վիրջինիա Կլեմի հետ, որը երկու ամսից պետք է դառնար 14 տարեկան։ Այսօրվա չափանիշներով սա կարող է բավականին ոչ ստանդարտ թվալ, բայց այն ժամանակ ամեն ինչ նորմալ էր համարվում. աղջիկներին, միջինը, ամուսնացնում էին 15 տարեկանում։ Որոշ կենսագիրներ կարծում են, որ իրենց ամուսնության առաջին երկու տարիներին զույգն իրեն ավելի շատ քույր ու եղբոր նման է պահել, քան ամուսնու ու կնոջ։ Բայց մի բան հաստատ է՝ նրանց հարաբերությունները սիրո մասին էին։

  • Գրողի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ, և հավանաբար երբեք էլ հայտնի չի լինի։

   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա