Logo

Էդգար Մանուչարյան․ «Մենք շանս ունենք «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունում․ պետք է հավատանք և ուրախացնենք երկրպագուներին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.08.2019Հայկական ֆուտբոլ
Pyunik vs Shkupi6 - Էդգար Մանուչարյան․ «Մենք շանս ունենք «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունում․ պետք է հավատանք և ուրախացնենք երկրպագուներին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:01

-

-

«Փյունիկի» հարձակվող Էդգար Մանուչարյանը VNews.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ 6 շաբաթ անց արդեն պատրաստ կլինի մասնակցելու հանդիպումների:

32-ամյա ֆուտբոլիստն օրերս ենթարկվել է մենիսկի վիրահատության: Նա հարազատ ակումբ վերադառնալուց հետո իր առաջին իսկ խաղում դարձել էր գոլի հեղինակ: Էդգարը փոխարինման էր մտել Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» հետ մրցավեճում ու երևանյան թիմին փրկել պարտությունից (3-3):

«Վաղվանից կսկսեմ վերականգնողական գործընթացը: Մոտ ժամանակներս պարզ կլինի, թե որտեղ այն կանցկացնեմ: Հնարավոր է՝ գործընթացը տեղի ունենա արտասահմանում։ Ապաքինումն ընթանում է իր հունով, ինձ նորմալ եմ զգում։ Ուզում եմ հնարավորինս արագ ապաքինվել, որպեսզի սկսեմ օգուտ տալ «Փյունիկին»: Կարծում եմ՝ 6 շաբաթից արդեն կկարողանամ խաղալ»,- նշել է Մանուչարյանը:

Փորձառու խաղացողը խոսել է նաև «Փյունիկի»՝ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ դուրս գալու մասին, որտեղ թիմը հանդիպելու է անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը 2-րդ փուլում հաղթահարել է չեխական «Յաբլոնեցի» արգելքը (2-1, 0-0):

««Փյունիկն» արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ: Ոչ մի բանով չզիջեցինք չեխական թիմին, ավելին՝ գերազանցեցինք: Հիմա ֆուտբոլն այնպիսին է դարձել, որ որևէ խաղում ֆավորիտ չկա, ամեն ինչ կարող է պատահել: Օրինակներից մեկն էլ «Ալաշկերտն» է, որը «Ստյաուայի» հետ մրցավեճում համարյա սենսացիա էր գրանցում: Դա վկայում է նրա մասին, որ ֆուտբոլում պետք է պայքարել մինչև վերջ:

Այս մարզաձևում հիմա ֆավորիտներ չկան, ինչպես անցյալում էր: Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ «Վուլվերհեմփթոնի» հետ դժվար է լինելու, բայց ես գտնում եմ, որ շանս ունենք, պետք է հավատանք և խաղադաշտում ցույց տանք, որ արժանի ենք գտնվելու այնտեղ, որտեղ հիմա ենք: Պետք է ուրախացնենք երկրպագուներին ու նաև բարձր պահենք ակումբի անունը»:

Մանուչարյանը, որը պատասխան հանդիպմանը հետևել է Երևանից, նկարագրել է, թե ինչ է զգացել «Փյունիկի»՝ այդպիսի նվաճման հասնելուց հետո:

«Հանդիպումներին կողքից հետևելն ավելի դժվար է, քան անձամբ խաղալը: Մենք ֆուտբոլիստներով ընդհանուր խումբ ունենք սոցիալական հարթակում, այնտեղ գրել եմ և բոլորին շնորհավորել: Վաղը կգնամ մարզմանը և արդեն անձամբ կշնորհավորեմ բոլորին»,- եզրափակել է ֆուտբոլիստը:

Տարխանով. «Յաբլոնեցը» մեր ամենաուժեղ մրցակիցն էր, բայց հաջորդ փուլում ավելի հզոր հակառակորդ է լինելու»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա