Logo

Էդգար Սևիկյանն առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականում

23:26 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպման հաշիվը բացեց Էդգար Սևիկյանը։

Պրահայի «Լետնա» ստադիոնում ընթացող խաղի 14-րդ րոպեին հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպանը գլխի հարվածով գրավեց չեխերի դարպասը՝ խփելով առաջին գոլը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականում 80-րդ հանդիպումն անցկացնող Կամո Հովհաննիսյանը:

Չեխիա - Հայաստան հանդիպումը ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա