Logo

Էդգար Սևիկյանը՝ «Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:38 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Էդգար Սևիկյան-Նիժնի Նովգորոդ

Ռուսական «Նիժնի Նովգորոդը» հայտարարել է «Լևանտեի» նախկին եզրային հարձակվող Էդգար Սևիկյանի հետ եռամյա պայմանագիր կնքելու մասին։ Սևիկյանն իր նոր ակումբում խաղալու է «7» համարի մարզաշապիկով։

20-ամյա Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է։ 15 տարեկանից մարզվել է «Լևանտեի» ակադեմիայում, խաղացել է ակումբի համակարգի տարբեր տարիքային թիմերում, Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին Սևիկյանը դարձել էր ազատ գործակալ:

Նախորդ մրցաշրջանում «Նիժնի Նովգորոդը» 11-րդ տեղն էր գրավել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Արդեն հուլիսի 17-ին մեկնարկող նոր առաջնության առաջին տուրում Սևիկյանի թիմը մրցելու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա