Logo

Էդգար Թորոսյանը գլխավորեց Երևանի «Արարատը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:46 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Edgar Torosyan

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա մարզիչը երևանյան ակումբում աշխատում է 2017 թվականից: Սկզբում եղել է այն ժամանակ թիմը գլխավորող Արկադի Անդրիասյանի օգնականը, 2019-ին մարզել է «Արարատ-2»-ը, 2020-21 թվականների մրցաշրջանից ընդգրկվել է Վարդան Բիչախչյանի ղեկավարած մարզչական շտաբում, 2020 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի «Պրո» կարգի մարզչական արտոնագիր։

Այժմ արդեն Էդգար Թորոսյանի գլխավորած մարզչական շտաբում աշխատելու են «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանը և Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:

Մինչև այդ թիմը գլխավորած գյումրեցի Վարդան Բիչախչյանն ակումբի ղեկավարության հետ փոխադարձ համաձայնությամբ այս տարվա հունվարի 11-ին խզել էր աշխատանքային պայմանագիրը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության առաջին շրջանից հետո «Արարատը» 30 միավորով ընթանում է երրորդ տեղով։ Ավելի բարձր են դասվում «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը», որոնք վաստակել են համապատասխանաբար 40 և 32 միավոր։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա