Logo

Էդուար Մենդին թրենդային է դարձել Twitter-ում. հայտնի է՝ ինչու

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:00 / 04.02.2022ՍՊՈՐՏ
Էդուար Մենդի

Էդուար Մենդին եղել է «Չելսիի» լավագույն ձեռքբերումներից մեկը վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում: Դարպասապահն օգնեց ակումբին հաղթել Չեմպիոնների լիգայում և, Անգլիա տեղափոխվելուց ի վեր, իր դիրքում լավագույններից է աշխարհում:

Մենդին այսօր թրենդային է դարձել Twitter-ում. վերջին 24 ժամվա ընթացքում նրա վերաբերյալ ավելի քան 22000 թվիթ է կատարվել: 

Բանն այն է, որ Սենեգալը մեկ օր առաջ դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչ։ Սխրանքը հնարավոր չէր լինի իրագործել առանց Մենդիի: Էդուարն Աֆրիկայի գավաթում անցկացրած 4 խաղում ընդամենը 2 գոլ է բաց թողել, նա վերադարձել է թիմ այն ​​բանից հետո, երբ առաջին խաղը բաց թողեց կորոնավիրուսի պատճառով:

ESPN-ի կատարած թվիթը Մենդիի՝ վերջին եզրափակիչների մասին լայն տարածում գտավ՝ հավաքելով ավելի քան 57000 հավանում:


Վերջին 9 ամսվա ընթացքում Մենդին կարող է իր նվաճած գավաթների թիվը հասցնել 4-ի: 2021 թվականի մայիսի 15-ին կայացած Անգլիայի գավաթի եզրափակիչում «Չելսին» պարտվել է «Լեսթերին», մայիսի 29-ին Մենդին իր թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ օգոստոսին՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: Փետրվարի 6-ին Սենեգալի հավաքականի կազմում կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչին, իսկ փետրվարի 27-ին նախատեսված է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը։

Սենեգալցի դարպասապահը «Չելսիի» կազմում կարող է մասնակցել նաև ՖԻՖԱ-ի՝ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին, եթե իհարկե լոնդոնյան թիմը նվաճի եզրափակիչ խաղի ուղեգիր:

«Sporting Index» թվիթերյան էջը հրապարակում է արել Մենդիի՝ նվաճած գավաթների և անհատական մրցանակների մասին:

«EIIisV3» թվիթերյան էջը հրապարակել է Մենդիի լուսանկարը՝ կից գրելով. «Էդուար Մենդիի պատմությունը զարմանալի է, տղան արժանի է այն ամենին, ինչ ստանում է: Աշխարհի լավագույն դարպասապահն է»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա