Logo

Էդուարդ Սահակյանը VNews-ի հետ զրույցում հաստատել է՝ այլևս հավաքականում չէ

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:42 / 28.06.2022Ըմբշամարտ
Բացառիկ
Էդուարդ Սահակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը VNews-ին հայտնեց, որ այլևս չի գլխավորում Հայաստանի ազգային հավաքականը և, ընդհանրապես, չի աշխատում Հայաստանի ընտրանիում։

ՀՀ վաստակավոր մարզիչը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել՝ խնդրելով այդ հարցով դիմել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա։ «Հիմա չեմ աշխատում հավաքականի հետ։ Մնացած հարցերով խնդրում եմ դիմել ֆեդերացիային»,- նշեց նա։

Էդուարդ Սահակյանը դեռ խորհրդային տարիներից մշտապես եղել է Հայաստանի հավաքականի մարզչական խորհրդում։ Աշխատել է գլխավոր մարզիչներ Արամ Սարգսյանի, Էդուարդ Հարությունյանի և Լևոն Ջուլֆալակյանի մարզչական կազմերում։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա