Logo

Սպերցյանը գոլ է խփել ընկերական խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:30 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Eduard Spertsyan-gol

«Կրասնոդարն» ընկերական խաղում մրցել է «Ռոստովի» հետ: «Ցլերը» հաղթել են 2:0 հաշվով:

15-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմում խաղի հաշիվը բացել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը: 22-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում առաջին հանդիպումն է անցկացրել «10» համարի մարզաշապիկով:

2-րդ խաղակեսում «ցլերի» առավելությունը կրկնապատկել է Իրաքլի Մանելովը: «Ռոստովի» կազմում հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ Խորեն Բայրամյանը

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա