Logo

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:20 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Eduard Spertsyan-transfer cost

Transfermarkt-ը թարմացրել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը:

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 3 միլիոն եվրոյից դարձել է 6 միլիոն: 2021/2022 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել 4 ասիստ:

Սպերցյանը ճանաչվել էր ռուսական թիմի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի Լիգա 1-ի 3 ակումբ՝ «Մոնակոն», «Մարսելը» և «Նիսը»:

Հարձակողական ոճի կիսապաշտպանի՝ «ցլերի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա