Logo

Էդուարդ Վարդանյանը նոր մրցակից կունենա. նախորդը չի կարող ներկայանալ խառնամարտին

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:15 / 28.04.2022Խառը մենամարտեր
Էդուարդ Վարդանյան

Խառը մարտարվեստների ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը նոր մրցակից կունենա ACA պրոմոութերական ընկերության հովանու ներքո անցկացվելիք թեթևքաշայինների «Գրան պրի» մրցաշարում՝ հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նրա մրցակից, UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Լուիս Պենյան (9 հաղթանակ, 3 պարտություն) միջազգային անձնագիր ստանալու վերաբերյալ բարդությունների պատճառով չի կարող մասնակցել մրցաշարին։

Այժմ Վարդանյանը (22 հաղթանակ, 4 պարտություն) պատրաստվում է մայիսի 21-ին նախատեսված ուժեղագույն ութնյակի ACA 139 մրցաշարին, որի մրցանակային հիմնադրամը 1 մլն դոլար է։ Մոսկվայում կայանալիք այդ մրցաշարի շրջանակում նրա նոր մրցակիցը կորոշվի առաջիկա օրերին։

Վերջին անգամ Վարդանյանը մենամարտել է անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Open FC 10 մրցաշարում առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է բրազիլացի Ռայմունդո Բատիստին (13 հաղթանակ, 3 պարտություն)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա