Logo

Էդվարդ Մունկն ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 29.01.2019ՄՇԱԿՈՒՅԹ
FASGDZADFG - Էդվարդ Մունկն ասում է...
  • Ծնվելուս պահից անհանգստության, խուճապի ու մահվան հրեշտակներն իմ կողքին են եղել: Նրանք հետևում էին ինձ խաղալուս ընթացքում, գարնան արևի ու ամռան փայլի ներքո: Նրանք կանգնում էին կողքիս, երբ գիշերը փակում էի աչքերս և մահվան, դժոխքի ու հավերժ անիծված լինելու սպառնալիքներով ահաբեկում էին ինձ: Եվ ես հաճախ վեր էի թռչում գիշերները, ապշած նայում շուրջս ու մտածում՝ «Դժոխքում եմ»:

 

  • Մեռնելը նման է ինչ-որ մեկի աչքը հանելուն, որից հետո նա ոչինչ չի կարողանում տեսնել: Գուցե նման է նաև բանտում փակված լինելուն: Նրան մեկուսացնում են ամեն ինչից, նրա երեսին շրխկացնում են դուռն ու հեռանում և դրանից հետո նա ոչինչ չի տեսնում և նկատում է միայն նեխման խոնավ հոտը:

 

  • Այլևս չեմ նկարի պատկերներ, որտեղ տղամարդիկ կարդում են, իսկ կանայք՝ շյուղով գործում: Կնկարեմ ապրող մարդկանց, որոնք շնչում են, զգում, տառապում ու սիրում:

 

  • Բնությունը միակ բանը չէ, որ մարդ կարող է իր աչքով տեսնել: Հոգու ներքին տեսքը նույնպես կարելի է տեսնել:

 

  • Ես դեռ վաղուց գիտեի կյանքի տառապանքների ու վտանգների, մահից հետո կյանքի, և ներքին տանջանքների մասին, որոնք դժոխքում սպասում են մահացու մեղքեր գործած մարդկանց:

 

  • Ես միշտ ինչ-որ պատ եմ ստեղծում իմ ու նկարածս մոդելի միջև, որպեսիզի հանգիստ նկարեմ: Հակառակ դեպքում նա կարող է ինձ շփոթեցնող ու շեղող ինչ-որ բան ասել:

 

  • Ինչքան հիշում եմ ինձ, ես միշտ տառապել եմ անհանգստության խորը զգացումով, որը փորձել եմ արտահայտել իմ արվեստում:

 

  • Մարդը հավատում է, որ բոլոր դիմանկարներն իրար նման են և տարբեր է միայն իր դիմանկարը:

 

  • Երբ որևէ մարդու եմ նկարում, նրա թշնամիները միշտ նմանություն են գտնում դիմանկարի ու այդ մարդու իրական կերպարի միջև:

 

  • Կյանքի հանդեպ տածած վախս անհրաժեշտ է, ինչպես իմ հիվանդությունը: Առանց անհանգստության ու հիվանդության ես կնմանվեմ նավի առանց ղեկի: 

 

  • Իմ փտած մարմնից ծաղիկներ կբուսնեն և ես նրանց մեջ կլինեմ: Սա է հավերժությունը:

 

  • Երիտասարդությունը պետք է առաջ գնա ու ծաղկի:

 

  • Այն հարուստ մարդիկ, որոնք լավություն են անում, երկու անգամ գողություն են անում: Սկզբում նրանք փողն են գողանում, իսկ հետո՝ մարդկանց սրտերը:

 

  • Ի՞նչ է արվեստը: Այն ստեղծվում է ուրախության ու տառապանքի արդյունքում, բայց ավելի հաճախ՝ տառապանքների: Արվեստն ստեղծվում է մարդկանց ապրած կյանքի արդյունքում:

 

  • Մարդկանց ճակատագրերը նման են մոլորակների, 
    Աստղերի, որոնք առաջանում են մթության մեջ,
    Հանդիպում մեկ այլ աստղի,
    Փայլում մեկ րոպե նախքան մթության մեջ
    Կրկին անհետանալը:
    Այսպես են հանդիպում
    Տղամարդիկ ու կանայք,
    Սահում միմյանց ընդառաջ,
    Լուսավորվում սիրո կրակներում,
    Հետո անհետանում
    տարբեր ուղղություններով:
    Միայն մի քանիսին են հանդիպում
    Միևնույն բոցում, որտեղ նրանք կարող են
    Ամբողջապես միավորվել: 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա