Logo

Էդուարդ Բագրինցևը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի հավաքականում նորամուտին

16:11 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Սլովակիայի երկրորդ լիգան ներկայացնող «Դուբնիցայի» վինգեր Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր ու ելույթ կունենա Հայաստանի հավաքականում:

«Նոյեմբերին դիմել էի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Այսօր ինձ զանգեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ այն և պատրաստ կլինեմ նորամուտս նշել ազգային թիմում։ Շատ ուրախ եմ և անհամբերությամբ սպասում եմ այդ պահին»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Բագրինցևը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Բանակայինների գլխավոր թիմում նա անցկացրել է մեկ հանդիպում, իսկ 2022թ. սեպտեմբերից խաղում է «Դուբնիցայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Բագրինցևը խաղացել է Ռուսաստանի Մ15, Մ16, Մ17 և Մ19 հավաքականներում։  Նրա հայրը հայ է, իսկ մայրն ունի հայկական արմատներ։ Transfermarkt-ը 175 հազար եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա