Logo

Էդուարդ Սպերցյանը 4 ցուցանիշով լավագույնն է «Տորպեդոյի» դեմ խաղում

23:32 / 06.03.2023ՍՊՈՐՏ
Էդուարդ Սպերցյան-13

«Կրասնդորի» պաշտոնական կայքը ներկայացրել է Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ (2-2) Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի տնային հանդիպման հաշվետվությունը, որում չորս ցուցանիշով լավագույնն է խաղում գոլային փոխանցում կատարած, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

  • Լավագույնը` մրցակցի տուգանային հրապարակ կատարած ճշգրիտ փոխանցումների թվով - 7
  • Լավագույնը` հաջողված դրիբլինգի թվով - 6
  • Բոլորից շատ է հարվածել դեպի դարպասը/դարպասին - 5/1
  • Մրցակիցները նրա նկատմամբ ամենաշատն են խախտել կանոնները - Էդուարդ Սպերցյան (3),  Միխայլո Բանյաց (3) (երկուսն էլ՝ «Կրասնոդար»)

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 24 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

18 խաղից հետո «Կրասնոդարը» 26 միավորով 7-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա