Logo

Եղիշե Մելիքյան. ««Փյունիկում» բոլոր հաղթանակներին հասել ենք միասնականության շնորհիվ»

22:05 / 30.03.2023Հայկական ֆուտբոլ
Եղիշե Մելիքյան-2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է միասնականության կարևորության մասին:

«Եթե մենք ուզում ենք պահպանել այս կայունությունն ու արդյունքը, պետք է իրար հետ լինենք, միասին աշխատենք, փորձենք և առաջ գնանք:

«Փյունիկում» աշխատելու  ընթացքում բոլոր հաղթանակներին հասել ենք միասնականության շնորհիվ»,- Մելիքյանի խոսքը մեջբերում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24 տուրերից հետո «Փյունիկը» 49 միավորով երրորդն է: Առաջատարը «Ուրարտուն» է՝ 59 միավոր:

Եղիշե Մելիքյանի թիմն առաջնության հաջորդ տուրում ապրիլի 1-ին ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա